Նորություններ

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱԶՄԸ

<<Բալաք>> կոոպերատիվը կազմված է 26 անդամից, որից 6-ը կանայք են, իսկ 20-ը՝ տղամարդիկ։ Տղամարդկանցից երկուսը իրականացնում են տրակտորի վարման գործընթացը, աշխատակիցներից մեկը մասնագիտացված է կերաղացի օգտագործմամբ։ Խմբի մնացած անդամները զբաղվում են սերմերի զտմամբ, աղտահանմանբ և, իհարկե, պահպանում են արտադրամասի մաքրությունը։

Կարդալ ավելինԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱԶՄԸ

ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Կոոպերատիվն ակտիվորեն աշխատում է։ Մենք գարնանը իրականացրել ենք վար, կուլտիվացիա և ցանքս։ Հուլիսից անդամները սկսել են խոտհունձ, խոտի հակավորում, դե իսկ աշնանը նախատեսում ենք գարու հավաք։ Խոտի հակերը վաճառում ենք ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ հարևան գյուղերին։ Համայնքում շատացել են կորնգանի դաշտերը։ Նախկինում 50-60 հա մնում էր առանց վար։ Ներկայումս ամբողջը մշակված է։

Կարդալ ավելինԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Մարդասիրության դրոշի տակ, կամ Սյունիքի սահմանամերձ գյուղերում

22:20 09.06.2023 Հայաստանի երեք գյուղերում ԿԽՄԿ-ն գյուղատնտեսական աջակցության ծրագիր է իրականացրել։ Դրա պտուղները գյուղացիները կստանան արդեն այս աշնանը։ 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզում ավելացան սահմանամերձ բնակավայրերը։ Մի շարք գյուղեր հակառակորդի ուղիղ նշանառության տակ են, ճանապարհների մեծ մասն անմխիթար վիճակում է, իսկ բնակիչները, ի լրումն, զրկվել են վարելահողերի մի մասից։ Այս ամենը, բնական է, բացասաբար է անդրադարձել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա և մարդկանց ստիպել է լրացուցիչ եկամուտներ փնտրել։ Որոշ գյուղերում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ սկսել են մշակել «մեռած» հողերը, իսկ մյուսներում սկսել են փոքր բիզնեսով զբաղվել։ Ուժանիստ՝ «մեռած» հողի վերակենդանացումը Կապան խոշորացված համայնքի Ուժանիստ համայնքի ամենակարևոր բարձունքը ադրբեջանցիները գրավել են, իսկ…

Կարդալ ավելինՄարդասիրության դրոշի տակ, կամ Սյունիքի սահմանամերձ գյուղերում

Սիսիանի շրջանի գյուղերը 1831 թվականին

1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում եղել է 27 գյուղ 2.713 ընդհանուր բնակչությամբ, որից 2.155-ը՝ հայեր, 558-ը՝ մուսուլմաններ: Ներկայացնում ենք բոլոր 27 գյուղերը ըստ մեծության. Ուզ/Ույծ 293 հոգի, բոլորը՝ հայ Անգեղակոթ 276 հոգի, բոլորը՝ հայ Բռնակոթ 263 հոգի, որից 261-ը՝ հայ, 2-ը՝ իսլամ Դարաբաս 253 հոգի, որից 89-ը՝ հայ, 164-ը՝ իսլամ Ալիլու 244 հոգի, բոլորը՝ հայ Շաղաթ 243 հոգի, բոլորը՝ հայ Թազագյուղ 158 հոգի, բոլորը՝ հայ Ղարաքիլիսա 116 հոգի, որից 53-ը՝ հայ, 63-ը՝ իսլամ Ախլաթյան 97 հոգի, բոլորը՝ հայ Տոլորս 88 հոգի, որից 64-ը՝ հայ, 24-ը՝ իսլամ Շինաթաղ 78 հոգի, բոլորը՝ հայ Բալաք 68 հոգի, բոլորը՝ հայ Լծեն 68 հոգի, բոլորը՝ հայ Աղուդի 52 հոգի, բոլորը՝ իսլամ Մազրա 52 հոգի, բոլորը՝ հայ  Լոր 50 հոգի, բոլորը՝ հայ Շաքի 48 հոգի, բոլորը՝ իսլամ Շխլար 44 հոգի, բոլորը՝ իսլամ Վաղուդի 44 հոգի, բոլորը՝ իսլամ…

Կարդալ ավելինՍիսիանի շրջանի գյուղերը 1831 թվականին

Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնում

Մեկնարկել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգաների կիրառությամբ» «Շեն» ԲՀԿ եռամյա ծրագիրը: Ծրագրի նպատակը Ծրագիրը հետապնդում է հետևյալ նպատակները. Ովքեր կարող են դիմել Ծրագրին կարող են դիմել Շիրակի, Լոռու,  Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող այն կոոպերատիվները կամ կոոպերատիվ գրանցելու ցանկություն ունեցող ակտիվ խմբերը, որոնք բավարարում են հետևյալ պահանջներին. Ինչպես դիմել Հետաքրքրված կոոպերատիվները/ֆերմերների խմբերը  պետք է իրենց գրավոր դիմումները ուղարկեն «Շեն» ԲՀԿ info@shen.am հասցեին կամ «Շեն ԲՀԿ» մարզային գրասենյակներ՝ ներկայացնելով Առավելությունը կտրվի այն կոոպերատիվներին, որոնք նախկինում «Շեն» ԲՀԿ-ից աջակցություն չեն ստացել: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 31-ը: Մեկնարկի ամսաթիվ Կիր,…

Կարդալ ավելինԳյուղատնտեսական կոոպերատիվների հիմնում

«Կերարտադրության ցուցադրական համայնք» ծրագրի դասընթացները

2022 թվականի վերջում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) աջակցությամբ սկսեցինք «Կերարտադրության ցուցադրական համայնք. բնական կերհանդակների բարելավում և չմշակվող վարելահողերի վերականգնում» ծրագիրը Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Բալաք բնակավայրում։ Ծրագրի հիմնական նպատակն է օգտագործել բնական կերային տարածքների վերականգնման արդյունավետ մեթոդները և նվազեցնել ճնշումը արոտավայրերի վրա անասնակերի արտադրության համար՝ չօգտագործվող վարելահողերի մշակմամբ: Սա թույլ կտա կայուն ձևով կազմակերպել անասնակերերի համար տեղական բարձրարժեք սերմերի արտադրությունը, պահպանել ագրոկենսաբազմազանությունը, ապահովել կլիմայի հետ հարմարվողականությունը և ստեղծել կայուն եկամուտներ ֆերմերների համար: Ծրագիրը ներառում է տարբեր պիլոտային տարածքներ՝ օգտագործելով բարելավման մի շարք մեթոդաբանություններ: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում համայնքում վերականգնվելու և բարեկարգվելու է 123 հա հողատարածք, որից 20 հա արոտ, 20 հա խոտի…

Կարդալ ավելին«Կերարտադրության ցուցադրական համայնք» ծրագրի դասընթացները

«Կերարտադրության ցուցադրական համայնք»․ Դասընթացը Բալաքում

«Կերարտադրության ցուցադրական համայնք. բնական կերհանդակների բարելավում և չմշակվող վարելահողերի վերականգնում» ծրագրի շրջանականերում մայիսի 16-ին, Սյունիքի մարզի Բալաք բնակավայրում «Բալաք համայնքի արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվի 20 անդամերի համար կազմակերպեցինք հերթական դասընթաց-քննարկումը։ Այս անգամ դասընթաց-քննարկման թեման էր «Հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքերում արտաարմատային սնուցման ժամանակակից միջոցների ու մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումների կիրառությունը»։ Image Դասընթացի սկզբում մեր մասնագետները կոոպերատիվի անդամներին ներկայացրեցին հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքերում կիրառվող արտարմատային սնուցման ժամանակակից միջոցները, կիրառման առանձնահատկությունները, ժամկետները, չափաքանակները։ Այնուհետև կոոպերատիվի անդամներին ծանոթացրեցին հացահատկային մշակաբույսերի ցանքերում մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներին, կիրառվող թունաքիմիկատների տեսկաներին։ Դասընթացի երկրորդ մասն իրականացրեցինք ցուցադրական ցանքերում։ Այստեղ մասնակիցները հնարավորություն ունեցան հենց տեղում տեսնելու կատարվող աշխատանքների հերթականությունը։…

Կարդալ ավելին«Կերարտադրության ցուցադրական համայնք»․ Դասընթացը Բալաքում

Գյուղատնտեսական կոոպերատիվներ

Անցյալ դարի 90-ականների սկզբին Հայաստանը նախկին Խորհրդային հանրապետությունների շարքում առաջինն իրականացրեց գյուղատնտեսական ակտիվների, այդ թվում՝ հողերի, անասունների, ընտանի թռչունների և գյուղատնտեսական տեխնիկայի, զանգվածային մասնավորեցում: Արդյունքում ստեղծվեցին ավելի քան 340,000 մասնավոր փոքր գյուղացիական տնտեսություններ (միջինը 1.5 հա հողատարածք մեկ տնտեսության հաշվով)՝ ավելի քան 1.3 միլիոն հողակտորներով: Սակայն փոքր և մասնատված գյուղացիական տնտեսությունները, ինչպես նաև հիմնականում հնացած և ռեսուրսների օգտագործման տեսանկյունից ոչ արդյունավետ գյուղատնտեսական մեթոդները և տեխնոլոգիաները խոչընդոտում էին գյուղատնտեսական արտադրության արդյունավետ կազմակերպմանը: Հին և քայքայված ենթակառուցվածքները, գյուղատնտեսական արտադրանքի շուկայական առաջխաղացման հետ կապված դժվարությունները, ֆինանսական ռեսուրսների դժվար հասանելիությունը, հմտությունների զարգացման և մասնագիտական ուսուցման համար ոչ համարժեք հնարավորությունները, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման ծառայությունների…

Կարդալ ավելինԳյուղատնտեսական կոոպերատիվներ

Շարունակում ենք աջակցել ֆերմերային խմբերին

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը շարունակում է աջակցել ֆերմերային խմբերին «Հաց Աշխարհին» կազմակերպության աջակցությամբ իրականացվող «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգաների կիրառությամբ» եռամյա ծրագրի շրջանակում։ ՀՀ-ում չօգտագործված է մնում վարելահողերի 60-70%-ը: Այդ պատճառով հրատապ հարց է համայնքներում ֆերմերային խմբերին և գործող կամ ստեղծվող կոոպերատիվներին այս հարցում աջակցելը: Ինչպես ցույց է տալիս մեր փորձը այս կառույցներն անհրաժեշտ մեթոդական և նյութական աջակցության դեպքում ձեռնամուխ են լինում լքված վարելահողերի մշակմանը: Տարիներ շարունակ չօգտագործվող հողատարածքների մշակումը նպաստում է ընտանիքների շահույթի կայուն ավելացմանը։ Այս գործընթացն օգնում է աստիճանաբար նվազեցնելու արտագնա աշխատանքի մեկնելու միտումը, որն ակնհայտորեն նպաստում է գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Ապրիլ և մայիս ամիսներին մեր…

Կարդալ ավելինՇարունակում ենք աջակցել ֆերմերային խմբերին