Բալաք կոոպերատիվ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բալաք բնակավայրի վարելահողերը ԽՍՀՄ տարիներին հանդիսացել են կորնգանի սերմի արտադրության համար նպաստավոր տարածքներ: Սակայն համայնքի շուրջ 100 հա համայնքապատկան վարելահողերը տարիներ շարունակ անմշակ են:

Բալաք համայնքի արոտօգտագործողների կոոպերատիվի անդամ ֆերմերները ցանկանում են Սիսիան խոշորացված համայնքից վարձակալել վարելահողերը, դրանք մշակել և ցանել կորնգանի տեղական սորտը, առվույտի, արոտային խոտախառնուրդի և գարու սերմերը՝ կերի արտադրման նպատակով:

Կոոպերատիվի, որպես արտադրական միավորի կարողությունների հզորացումը, ու սերմանբուծական գործունեության զարգացումը հնարավորություն կտա մարզում ձևավորել կայուն սերմնաբուծական միավոր, որի հետագա զարգացումը կարող է ապահովել մարզի կարիքները՝ կորնգանի, առվույտի և մի քանի այլ կերային մշակաբույսերի պահանջվող սերմի պահանջները: 

Այս առումով համագործակցություն է նախատեսվում Սյունիքի համայնքապետարանի, Բալաքի կոոպերատիվի, Շեն ԲՀԿ և ԳՄՀԸ ԷԿՈսերվ ծրագրի միջև:

Կոոպերատիվի տեխնիկայից

Դերերի բաշխումը լինելու է հետևյալ կերպ

  • Սիսիանի համայնքապետարանը Բալաքի կոոպերատիվին վարձակալությամբ 25 տարով տրամադրում է 100 հա վարելահող
  • Բալաքի կոոպերատիվը կառուցում է սերմի զտման արտադրամասի շենքը և իր ունեցած գյուղատնտեսական տեխնիկայով մշակում այդ վարելահողերը
  • ՇԵՆ ԲՀԿ-ն տրամադրում է հողաֆրեզ, զտման սարքավորումը և կերաղացը, ապահովում է մասնագիտական խորհրդատվությունը
  • ԳՄՀԸ ԷԿՈսերվ ծրագիրը ապահովում է 100 հա վարելահողերում սերմերի ցանքը /սերմ, պարարտանյութ, դիզելային վառելիք/ և Սիսիան համայնքի գյուղատնտեսական բաժնի աշխատակիցների կարողությունների զարգացումը կերարտադրության ոլորտում
Կոոպերատիվի տեխնիկայից

Ակնկալվող արդյունքները

  • 100 հա վարելահողերը դառնում են նպատակային մշակվող
  • Ֆերմերների եկամուտների ավելացում է նախատեսվում սեփական կերարտադրությունից և սերմերի վաճառքից
  • ԲԱԼԱՔի Կոոպերատիվը ցուցադրական մոդել կհանդիսանա նմանատիպ «Սերմնաբուծական կոոպերատիվ»-ների ձևավորման համար, այլ մարզերում, այլ մշակաբույսերի համար:
  • Բնության մեջ վայրի ձևով աճող տեսակների գենետիկորեն մոտ գտնվող տեսակները բերում են էկոլոգիական հավասարակշռության
  • Վարելահողերի մշակությունը նվազեցնում է էրոզացման պրոցեսները և նպաստում ածխածնի կլանման գործընթացներին
  • Արոտավայրերի ոչ ժամանակին շահագործումը նվազում է, կերի կայուն բազայի ապահովման արդյունքում
  • Գյուղի ցուցադրական մոդելը հնարավոր է կիրառել ՀՀ նմանատիպ բարձր լեռնային համայնքներում
  • Ակնկալվող արդյունքները