Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բալաք բնակավայրի վարելահողերը ԽՍՀՄ տարիներին հանդիսացել են կորնգանի սերմի արտադրության համար նպաստավոր տարածքներ: Սակայն համայնքի շուրջ 100 հա համայնքապատկան վարելահողերը տարիներ շարունակ անմշակ են:
Բալաք համայնքի արոտօգտագործողների կոոպերատիվի անդամ ֆերմերները ցանկանում են Սիսիան խոշորացված համայնքից վարձակալել վարելահողերը, դրանք մշակել և ցանել կորնգանի տեղական սորտը, առվույտի, արոտային խոտախառնուրդի և գարու սերմերը՝ կերի արտադրման նպատակով:
Կոոպերատիվի, որպես արտադրական միավորի կարողությունների հզորացումը, ու սերմանբուծական գործունեության զարգացումը հնարավորություն կտա մարզում ձևավորել կայուն սերմնաբուծական միավոր, որի հետագա զարգացումը կարող է ապահովել մարզի կարիքները՝ կորնգանի, առվույտի և մի քանի այլ կերային մշակաբույսերի պահանջվող սերմի պահանջները:
Այս առումով համագործակցություն է նախատեսվում Սյունիքի համայնքապետարանի, Բալաքի կոոպերատիվի, Շեն ԲՀԿ և ԳՄՀԸ ԷԿՈսերվ ծրագրի միջև:
Դերերի բաշխումը լինելու է հետևյալ կերպ
- Սիսիանի համայնքապետարանը Բալաքի կոոպերատիվին վարձակալությամբ 25 տարով տրամադրում է 100 հա վարելահող
- Բալաքի կոոպերատիվը կառուցում է սերմի զտման արտադրամասի շենքը և իր ունեցած գյուղատնտեսական տեխնիկայով մշակում այդ վարելահողերը
- ՇԵՆ ԲՀԿ-ն տրամադրում է հողաֆրեզ, զտման սարքավորումը և կերաղացը, ապահովում է մասնագիտական խորհրդատվությունը
- ԳՄՀԸ ԷԿՈսերվ ծրագիրը ապահովում է 100 հա վարելահողերում սերմերի ցանքը /սերմ, պարարտանյութ, դիզելային վառելիք/ և Սիսիան համայնքի գյուղատնտեսական բաժնի աշխատակիցների կարողությունների զարգացումը կերարտադրության ոլորտում
Ակնկալվող արդյունքները
- 100 հա վարելահողերը դառնում են նպատակային մշակվող
- Ֆերմերների եկամուտների ավելացում է նախատեսվում սեփական կերարտադրությունից և սերմերի վաճառքից
- ԲԱԼԱՔի Կոոպերատիվը ցուցադրական մոդել կհանդիսանա նմանատիպ «Սերմնաբուծական կոոպերատիվ»-ների ձևավորման համար, այլ մարզերում, այլ մշակաբույսերի համար:
- Բնության մեջ վայրի ձևով աճող տեսակների գենետիկորեն մոտ գտնվող տեսակները բերում են էկոլոգիական հավասարակշռության
- Վարելահողերի մշակությունը նվազեցնում է էրոզացման պրոցեսները և նպաստում ածխածնի կլանման գործընթացներին
- Արոտավայրերի ոչ ժամանակին շահագործումը նվազում է, կերի կայուն բազայի ապահովման արդյունքում
- Գյուղի ցուցադրական մոդելը հնարավոր է կիրառել ՀՀ նմանատիպ բարձր լեռնային համայնքներում
- Ակնկալվող արդյունքները

- ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱԶՄԸ<<Բալաք>> կոոպերատիվը կազմված է 26 անդամից, որից 6-ը կանայք են, իսկ 20-ը՝ տղամարդիկ։ Տղամարդկանցից երկուսը… Read more: ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԿԱԶՄԸ
- ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸԿոոպերատիվն ակտիվորեն աշխատում է։ Մենք գարնանը իրականացրել ենք վար, կուլտիվացիա և ցանքս։ Հուլիսից անդամները սկսել… Read more: ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
- Մարդասիրության դրոշի տակ, կամ Սյունիքի սահմանամերձ գյուղերում22:20 09.06.2023 Հայաստանի երեք գյուղերում ԿԽՄԿ-ն գյուղատնտեսական աջակցության ծրագիր է իրականացրել։ Դրա պտուղները գյուղացիները կստանան… Read more: Մարդասիրության դրոշի տակ, կամ Սյունիքի սահմանամերձ գյուղերում
- Սիսիանի շրջանի գյուղերը 1831 թվականին1831 թվականի տվյալներով՝ այսօրվա Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում եղել է 27 գյուղ 2.713 ընդհանուր բնակչությամբ, որից 2.155-ը՝ հայեր, 558-ը՝ մուսուլմաններ: Ներկայացնում ենք… Read more: Սիսիանի շրջանի գյուղերը 1831 թվականին
- Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումՄեկնարկել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգաների կիրառությամբ» «Շեն» ԲՀԿ… Read more: Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնում
- «Կերարտադրության ցուցադրական համայնք» ծրագրի դասընթացները2022 թվականի վերջում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) աջակցությամբ սկսեցինք «Կերարտադրության ցուցադրական համայնք. բնական կերհանդակների բարելավում և չմշակվող… Read more: «Կերարտադրության ցուցադրական համայնք» ծրագրի դասընթացները