Կոոպերատիվն ակտիվորեն աշխատում է։
Մենք գարնանը իրականացրել ենք վար, կուլտիվացիա և ցանքս։ Հուլիսից անդամները սկսել են խոտհունձ, խոտի հակավորում, դե իսկ աշնանը նախատեսում ենք գարու հավաք։
Խոտի հակերը վաճառում ենք ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ հարևան գյուղերին։
Համայնքում շատացել են կորնգանի դաշտերը։ Նախկինում 50-60 հա մնում էր առանց վար։ Ներկայումս ամբողջը մշակված է։