Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնում

Մեկնարկել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների հիմնումը և հզորացումը բարելավված օրենսդրության և ժամանակակից տեխնոլոգաների կիրառությամբ» «Շեն» ԲՀԿ եռամյա ծրագիրը:

Ծրագրի նպատակը

Ծրագիրը հետապնդում է հետևյալ նպատակները.

  1. Ծրագրի շահառու 25 գյուղերի փոքր ֆերմերների համար ագրո-էկոլոգիական հիմունքներով մրգի, բանջարեղենի և հացահատիկի աճեցումը դարձնել ավելի շահավետ,
  2. Աջակցել կոոպերատիվներին, որպեսզի վերջինները կիրառեն գյուղատնտեսության նորարարական մոտեցումներ,
  3. Աջակցել գյուղերին/կոոպերատիվներին զբաղվել անմշակ հողերի մշակությամբ և ստանալ եկամուտներ: 

Ովքեր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել Շիրակի, Լոռու,  Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում գործող այն կոոպերատիվները կամ կոոպերատիվ գրանցելու ցանկություն ունեցող ակտիվ խմբերը, որոնք բավարարում են հետևյալ պահանջներին.

  • Կոոպերատիվը կամ ֆերմերների խումբը պետք է ունենա առնվազն 5 անդամ և զբաղվի գյուղատնտեսական առաջնային արտադրությամբ կամ վերամշակմամբ,
  • Խմբի անդամները պետք է լինեն փոքր կամ միջին ֆերմերներ: Յուրաքանչյուր անդամի կողմից մշակվող հողատարածքը չպետք է գերազանցի 5 հեկտարը: Խրախուսվում է դիմել կանանց խմբերին և երիտասարդ ֆերմերներին,
  • Կոոպերատիվի/խմբի անդամները պետք է դրսևորեն թիմում աշխատելու կարողություն (համատեղ գործունեություն և համատեղ որոշումների կայացում),
  • Կոոպերատիվի/ֆերմերների խմբի անդամները պետք է ձգտեն արտադրել միևնույն բարձրորակ արտադրանքը և պատրաստ լինեն վաճառել միասին,
  • Կոոպերատիվը/ֆերմերների խումբը պետք է ցանկություն ունենա զբաղվել անմշակ հողերի մշակությամբ,
  • Կոոպերատիվի/ֆերմերների խմբի անդամները պետք է շահագրգռված լինեն մասնակցել «Շեն» ԲՀԿ կողմից կազմակերպվող դասընթացներին, ստանալ տեխնիկական աջակցություն և խորհրդատվական ծառայություններ:

Ինչպես դիմել

Հետաքրքրված կոոպերատիվները/ֆերմերների խմբերը  պետք է իրենց գրավոր դիմումները ուղարկեն «Շեն» ԲՀԿ info@shen.am հասցեին կամ «Շեն ԲՀԿ» մարզային գրասենյակներ՝ ներկայացնելով

  • կոոպերատիվի/խմբի պատմությունը,
  • անդամների ցանկը,
  • տեղեկություն կոոպերատիվի/խմբի գործունեության և անդամների գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ:

Առավելությունը կտրվի այն կոոպերատիվներին, որոնք նախկինում «Շեն» ԲՀԿ-ից աջակցություն չեն ստացել:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 31-ը:

Մեկնարկի ամսաթիվ

Կիր, 02/05/2023 – 12:00

Վերջնաժամկետ

Ուրբ, 03/31/2023 – 12:00