«Կերարտադրության ցուցադրական համայնք»․ Դասընթացը Բալաքում

Balak Training

«Կերարտադրության ցուցադրական համայնք. բնական կերհանդակների բարելավում և չմշակվող վարելահողերի վերականգնում» ծրագրի շրջանականերում մայիսի 16-ին, Սյունիքի մարզի Բալաք բնակավայրում «Բալաք համայնքի արոտօգտագործողների միավորում» կոոպերատիվի 20 անդամերի համար կազմակերպեցինք հերթական դասընթաց-քննարկումը։ Այս անգամ դասընթաց-քննարկման թեման էր «Հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքերում արտաարմատային սնուցման ժամանակակից միջոցների ու մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումների կիրառությունը»։

Image

Balak Training

Դասընթացի սկզբում մեր մասնագետները կոոպերատիվի անդամներին ներկայացրեցին հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքերում կիրառվող արտարմատային սնուցման ժամանակակից միջոցները, կիրառման առանձնահատկությունները, ժամկետները, չափաքանակները։ Այնուհետև կոոպերատիվի անդամներին ծանոթացրեցին հացահատկային մշակաբույսերի ցանքերում մոլախոտերի դեմ պայքարի միջոցառումներին, կիրառվող թունաքիմիկատների տեսկաներին։

Դասընթացի երկրորդ մասն իրականացրեցինք ցուցադրական ցանքերում։ Այստեղ մասնակիցները հնարավորություն ունեցան հենց տեղում տեսնելու կատարվող աշխատանքների հերթականությունը։

Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներն ստացան անհրաժեշտ տեղեկատվական նյութերը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *